Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը՝ «սառը, ծեծված բարոյականության» դեմ

Հռոմի պապը՝ «սառը, ծեծված բարոյականության» դեմ
09.04.2016 | 13:17

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցուն կոչ է արել մոտենալ ժամանակակից իրողություններին: Ապրիլի 8-ին հրապարակվել է պապի գրավոր ուղերձը Amoris laetitia (Սիրո ուրախություն)՝ նվիրված ընտանիքի և ամուսնության հարցերին: Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու ղեկավարը հենվում է ընտանեկան արժեքների հիմնական նորմերի վրա, միաժամանակ հանդես է գալիս «սառը, ծեծված բարոյականության» դեմ: Նա հավատացյալներին զգուշացնում է «միայն բարոյական օրենքների վրա հենվելուց, որոնք ինչպես քարի բեկորներ՝ նետված են մարդկային կյանքերի վրա»: Նրա կարծիքով՝ եկեղեցին պետք է ավելի շատ գթասրտություն ցուցաբերի և օգնի բարդ ընտանեկան իրավիճակներում հայտնված մարդկանց: «Ոչ ոք չի կարող հավերժ պատժված լինել»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ խոսելով հավատացյալների մասին, որոնց կյանքը չի համապատասխանում կաթոլիկ եկեղեցու նորմերին: ՈՒղերձում նա անդրադարձել է կրքին, քնքշությանը, էրոտիկային: Նա պնդում է, որ ամուսնության մաս կազմող էրոտիկան հարկավոր է «դիտարկել որպես Աստծո պարգև»:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ